Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. երեք հոգի սպանվել է

Ստամբուլի կենտրոնում փոխհրաձգություն է եղել. երեք հոգի սպանվել է
Միջազգային
14:49, 28 июль 2021
\Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել, մեկը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Milliyet թերթը:

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել տղամարդկանց երկու խմբի միջև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում: Կռվին մասնակցող տղամարդկանցից մեկը ոտքից վիրավորվել է, որից հետո սպանել է երեք հոգու: Թուրքական թերթի հաղորդմամբ՝ նա բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից և տեղափոխվել հիվանդանոց: