Գազայի հատվածում ցամաքային գործողությունը չեղարկելու ինչ պայման է առաջադրել Իսրայելը

Միջազգային
Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունը անխուսափելի կլինի, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ չարձակի պատանդներին և չդադարեցնի ռազմական գործողությունները։ Այս մասին ավստրալիական ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։
«Եթե ՀԱՄԱՍ-ը (...) վերադարձնի մեր բոլոր 212 պատանդներին և անվերապահորեն հանձնվի, ապա պատերազմը կավարտվի։ Եթե նրանք դա չանեն, մենք, ըստ երևույթին, պետք է գնանք դրան (ցամաքային գործողություն սկսելուն)»,- ընդգծել է Կոնրիկուսը: