Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ

Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում. ԵԱՀԿ գործող նախագահ
Միջազգային
11:36, 30 июль 2021
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածությանը։ Լինդեն կողմերին կոչ է արել ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

«Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգություն են առաջացնում: Կոչ եմ անում կողմերին հիմնվել վերջին հումանիտար քայլերի վրա և ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ չլուծված խնդիրները խաղաղ ձևով լուծելու համար»,- գրել է Լինդեն: