Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ից հայտնել են, թե որ դեպքում կրակ կբացեն ռուսական նավերի վրա

ՆԱՏՕ-ից հայտնել են, թե որ դեպքում կրակ կբացեն ռուսական նավերի վրա
Միջազգային
18:53, 01 август 2021
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ռոբերտ Բերքը հայտնել է, թե որ դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը կրակ կբացեն Սև ծովում ռուսական նավերի վրա, գրում է iravaban.net-ը։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնում է Business Insider-ը:

Զինվորականի խոսքով՝ երբ արտասահմանյան ինքնաթիռը թռչում է ՆԱՏՕ -ի ականակիրների մոտով, հրամանատարները ինքնուրույն են որոշում ՝ հարձակվե՞ն, թե՝ ոչ:


«Կարելի է պնդել, որ նրանք (ռուսական ուժերը – խմբ.) սադրում են մեզ, որպեսզի մենք առաջինը հարված հասցնենք: Մենք չենք պատրաստվում անել դա առաջինը՝ առանց սադրանքի, սակայն միևնույն ժամանակ ես իմ հրամանատարներից չեմ պահանջի առաջին հարվածն ընդունել դեմքին»,-  ասել է Բերքը:

Ծովակալն ընդգծել է, որ ռուսական ռազմածովային ուժերը մշտապես ուղեկցում են ՆԱՏՕ-ի նավերը, որոնք գործունեություն են ծավալում այդ շրջանում։