Քաղաքացիակենտրոն
լրատվություն

G7-ի երկրների արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները

G7-ի երկրների արտգործնախարարները կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները
Միջազգային
14:40, 08 ноябрь 2023
Տոկիում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարները հրապարակել են հայտարարություն, որում նշվում է.

«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած  պարտավորությունները և ողջունում ենք միջազգային ջանքերը՝ ուղղված տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելուն: Ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»:

Աղբյուր՝ 1lurer.am