Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կանցկացվեն

Այսօր ԱՄՆ Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումներ կանցկացվեն
Միջազգային
13:36, 15 ноябрь 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսի կայքը։ Ըստ այդմ՝ լսումների ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի տվյալ կայքում ԱՄՆ ժամանակով ժամը 9։30-ին։ 

Բաց լսումների բանախոսները կլինեն ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։