«Բենզասղոցով տնտեսագետ»-ը՝ Արգենտինայի նոր նախագահ

Միջազգային
Արգենտինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ազատական տնտեսագետ Խավիեր Մայլին։
Քվեների ավելի քան 99%-ի հաշվարկից հետո Մայլին ստացել է ընտրողների ավելի քան 55%-ի աջակցությունը։ Նրա մրցակիցը՝ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան, Մայլիի հաղթանակը ճանաչել է դեռևս մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, գրում է Bloomberg-ը։
Հաղթանակից հետո Մայլին դիմել է իր կողմնակիցներին՝ խոստանալով երկիրը դուրս բերել ճգնաժամից։ «Այսօրվանից սկսվում է Արգենտինայի վերականգնումը»,- նրա խոսքերը մեջբերել է Buenos Aires Times-ը:
Ավելի վաղ Մայլին խոստացել էր հրաժարվել ազգային արժույթից և անցնել ամերիկյան դոլարին: Նա, մասնավորապես, կոչ է արել «դեն նետել հիվանդ պեսոն հանուն ԱՄՆ դոլարի» և խոստացել այրել Կենտրոնական բանկը՝ «ինֆլյացիայի քաղցկեղին» վերջ տալու համար: Նա խոստացել է նաև լուծարել մի շարք նախարարություններ:
Արգենտինայի նորընտիր նախագահը ընտրարշավի սկզբում բեմ է բարձրացել բենզասղոցով, որը խորհրդանշում է ահռելի փոփոխությունները, որոնք նա նախատեսում է կատարել՝ առողջացնելու համար արգենտինական տնտեսությունը: Այդ նախաձեռնությունների պատճառով Մայլին արդեն ստացել է «բենզասղոցով տնտեսագետ» մականունը։
Արգենտինայի նոր նախագահին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է, մասնավորապես, Դոնալդ Թրամփը (որի հետ Մայլիին հաճախ են համեմատում):
«Ամբողջ աշխարհը հետևել է (ընտրություններին)։ Ես շատ հպարտ եմ քեզնով: Դուք հիմնովին կփոխեք ձեր երկիրը և իսկապես Արգենտինան կդարձնեք կրկին մեծ»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում:
Մայլին պաշտոնապես կստանձնի Արգենտինայի նախագահի պաշտոնը դեկտեմբերի 10-ին։