Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Միջազգային
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը այսօր առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին գրում է գերմանական MDR լրատվական պորտալը։
«Պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա: Նա երեքշաբթի առավոտյան գնացքով ժամանել է մայրաքաղաք Կիև... Օրվա ընթացքում նախատեսված են բանակցություններ նրա ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի և (Ուկրաինայի նախագահ) Վլադիմիր Զելենսկու հետ»,- հաղորդում է պորտալը:
Նրա տեղեկություններով՝ բանակցությունների թեմաներն են լինելու ուկրաինացի զինվորների ուսուցանումը և Ուկրաինային ռազմական օգնությունը։ Նախատեսվում է ծաղկեպսակներ դնել Մայդանում և այցելել Կիևի զինվորների ուսումնական բազա։