Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանային կամրջին. ՀԴԲ-ն այն չի կապում ահաբեկչության հետ

Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանային կամրջին. ՀԴԲ-ն այն չի կապում ահաբեկչության հետ
Միջազգային
11:08, 23 ноябрь 2023
 ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) որևէ կապ չի հայտնաբերել ԱՄՆ-Կանադա կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի և ահաբեկչության միջև, ինչպես նաև դեպքի վայրում չի հայտնաբերել պայթուցիկ նյութեր։ Այս մասին ասվում է գերատեսչության հրապարակած հայտարարության մեջ։

«Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ նյութեր կամ ահաբեկչության հետ կապեր չեն հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հատուկ ծառայությունն ավարտել է հետաքննությունը և միջադեպի հետ կապված գործը փոխանցել է տեղի ոստիկանությանը որպես ճանապարհատրանսպորտային պատահար։
Ավելի վաղ Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները որևէ նշան չեն տեսնում, որ Կանադայի հետ սահմանին ավտոմեքենայի պայթյունը ահաբեկչություն է։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին Նիագարայի ջրվեժի սահմանային կամրջի վրա, որտեղ, ըստ նախնական տվյալների, ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ։