Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ նիստից հետո Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները ժամանել են Բաքու

ՀԱՊԿ նիստից հետո Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները ժամանել են Բաքու
Միջազգային
11:52, 24 ноябрь 2023
Երեկ աշխատանքային այցով Բաքու են ժամանել Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստան, Ուզբեկստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սադիր Ջապարովը, Շավքաթ Միրզիյոևը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

Բաքվում այսօր մեկնարկում է Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագրի (SPECA) 25-ամյակին նվիրված գագաթնաժողովը։

Այս տարվա համաժողովը նախագահում է Ադրբեջանը:

SPECA-ը ստեղծվել է ՄԱԿ-ի կողմից 1998-ին։ Ծրագիրը տնտեսական հարթակ է, որը խթանում է Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսության կայուն զարգացումը, նրանց փոխհարաբերությունների ամրապնդումը, անդամ երկիր են Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Երեկ Ռահմոնը, Տոկաևը, Ջապարովը, Միրզիյոևը Մինսկում մասնակցում էին ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքին, Հայաստանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել նիստին։

ՀԱՊԿ անդամ երկիր են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Աղբյուր՝ azatutyun.am