Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան

Հովհաննես Վիրաբյանը նշանակվել է Արգենտինայում ՀՀ դեսպան
Միջազգային
12:17, 26 февраль 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Վիրաբյանին Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հովհաննես Վիրաբյանին նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես)»,- ասված է նախագահի հրամանագրում: