Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայից Երևան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվայից Երևան ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Միջազգային
12:44, 18 декабрь 2023
Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ունեցել է վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Boeing 737-ը սովորականի պես վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի վայրէջքի շասսի կառավարման սենսորի խափանումը: