Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թալիբան» շարժման զինյալներին հրաման է տրված չխախտել աֆղանների սովորական կենսակարգը. Reuters

«Թալիբան» շարժման զինյալներին հրաման է տրված չխախտել աֆղանների սովորական կենսակարգը. Reuters
Միջազգային
11:16, 16 август 2021
Քաբուլում օգոստոսի 15-ին վերահսկողություն հաստատած «Թալիբան» արմատական շարժման զինյալները հրաման են ստացել չխախտել աֆղանների սովորական կենսակարգը եւ չահաբեկել նրանց: Օգոստոսի 16-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների մի բարձրաստիճան ներկայացուցչի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Նա նշել Է, որ զինյալներին կարգադրվել Է «աֆղաններն թույլ տալ վերսկսել առօրյա գործունեությունը»:
Ավելի վաղ Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Նայիմն Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ «Աֆղանստանում պատերազմն ավարտված Է»: Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս թալիբները կորոշեն Աֆղանստանում իշխանության տիպը եւ վարչակարգի ձեւը:

«Թալիբանի» զինյալներն ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ առանց մարտի եւ սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի կողմից լքված պետական հիմնարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել Է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: