Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գերի պահվող ԼՂ նախկին ղեկավարներին. նրանց ծանրոցներ են հանձնվել իրենց ընտանիքների կողմից

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում գերի պահվող ԼՂ նախկին ղեկավարներին. նրանց ծանրոցներ են հանձնվել իրենց ընտանիքների կողմից
Միջազգային
12:32, 27 декабрь 2023
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին։
Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան հաղորդել է, որ գերիների հետ առանձին ​​հանդիպումներ են ունեցել, ստեղծվել են պայմաններ, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց ընտանիքների հետ: «Մենք նաև նրանց ծանրոցներ ենք հանձնել իրենց ընտանիքների կողմից: Այդ ծանրոցները, որոնք պարբերաբար հանձնվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով, պարունակում են անձնական իրեր»,- ասել է նա: 
Հուսեյնովան նշել է, որ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ժամանակ գնահատում է պահվող անձանցնկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները: