Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հռոմի պապը կոչ է արել մարդկանց պատվաստվել Covid-19- ի դեմ

Հռոմի պապը կոչ է արել մարդկանց պատվաստվել Covid-19- ի դեմ
Միջազգային
11:33, 18 август 2021
Հռոմի պապը միացել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի եպիսկոպոսներին՝ կոչ անելով մարդկանց պատվաստվել Covid-19- ի դեմ, հայտնում է Vatican news-ը: Հրապարակված տեսաուղերձում Ֆրանցիսկոս պապը բարձր է գնահատել հետազոտողների և գիտնականների աշխատանքը Covid-19- ի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի արտադրման գործում:
«Աստծո շնորհիվ և շատերի աշխատանքի շնորհիվ մենք այժմ ունենք պատվաստանյութեր, որոնք կպաշտպանեն մեզ Covid-19- ից»,-ասել է նա չորեքշաբթի հրապարակված տեսանյութում: Նա ավելացրել է, որ պատվաստանյութերը «հույս են ներշնչում համաճարակի վերացման համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք հասանելի լինեն բոլորին, և եթե մենք համագործակցենք միմյանց հետ»: