Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Միջազգային
17:14, 19 август 2021
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ, որի ընթացքում կհանդիպի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Հանդիպման ընթացքում,  ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ նախատեսված է կարծիքների փոխանակում միջազգային խնդիրների շուրջ, այդ թվում կորոնավիրուսային համավարակին հակազդելու, Եվրամիության և  ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրության շուրջ: