Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի տնտեսությունը վերականգնվում է

Միշուստինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի տնտեսությունը վերականգնվում է
Միջազգային
14:44, 20 август 2021
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում Է համատեղ գործողությունների շնորհիվ կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Այդ մասին հայտնել Է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ-ի երկրների միջկառավարական խորհրդի նիստում։

«Համավարակի շրջանը ցույց տվեց, որ մեր Միությունն ունակ Է օպերատիվ եւ ճկուն ադապտացվելու տարբեր մարտահրավերների եւ փոփոխությունների: Համատեղ գործողությունների շնորհիվ ԵԱՏՄ-ի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում Է: Մակրոտնտեսական ցուցանիշներն ամբողջությամբ վերցված վատ չեն, առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի թողարկումն ավելացել Է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադության ծավալները՝ 4,4 տոկոսով, մշակող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5 տոկոսով»,- ասել Է Միշուստինը:

Վարչապետը ԵԱՏՄ-ի երկրներին կոչ Է արել աշխատելու իրենց տնտեսությունների թվայնացումն արագացնելու վրա: «Ինտեգրացումը խորացնել կօգնի նաեւ «հնգյակի» միասնական թվային տարածության ստեղծումը, մենք պետք Է պայմաններ ստեղծենք մեր տնտեսությունների արագ «թվի» անցման համար, ներդնենք առաջավոր տեխնոլոգիաներ եւ պրակտիկաներ»,- ասել Է նա: «Արդեն կան որոշ արդյունքներ. հուլիսի սկզբից գործարկվել Է առանց սահմանների աշխատանքի որոնման միասնականացված համակարգի առաջին համատեղ ծրագիրը: Օգտագործելով ծառայությունը՝ կարելի գտնել հարմար թափուր տեղ կամ անձնակազմ ընտրել ամբողջ Միության տարածքում: Դա այն բանի օրինակն Է, թե ինչպես են արդի որոշումները նոր հնարավորություններ բացում ամբողջ ճյուղի՝ տվյալ դեպքում աշխատանքի ընդհանուր շուկայի՝ որպես Միությման հիմնական արժեքի զարգացման համար»,- հավելել Է Ռուսաստանի վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: