Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն կոչ է արել Աֆղանստանում գտնվող իր քաղաքացիներին հեռու մնալ Քաբուլի օդանավակայանից

ԱՄՆ-ն կոչ է արել Աֆղանստանում գտնվող իր քաղաքացիներին հեռու մնալ Քաբուլի օդանավակայանից
Միջազգային
17:33, 21 август 2021
Միացյալ Նահանգների իշխանությունները կոչ են անում Աֆղանստանում գտնվող ամերիկացիներին հնարավոր վտանգը հաշվի առնելով ինքնուրույն չգնալ Քաբուլի օդանավակայան, եթե համապատասխան հրահանգ չեն ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:
«Հաշվի առնելով Քաբուլի օդանավակայանի մուտքի մոտ անվտանգության հնարավոր սպառնալիքները, մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել օդանավակայան մեկնելուց և չլինել դրա մուտքի մոտ, քանի դեռ չեք ստացել համապատասխան անհատական կարգադրություն ԱՄՆ իշխանությունների կողմից»,- ասվում է Քաբուլում ԱՄՆ դեսպանատան կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Դեսպանատանից նաև հորդորել են ԱՄՆ քաղաքացիներին շատ զգույշ լինել ամբոխի մեջ գտնվելու ժամանակ ու կատարել տեղի իշխանությունների հրահանգները: