Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն. ՊՆ
Միջազգային
11:16, 29 август 2021
Օգոստոսի 29-ին` ժամը 00։20-ից սկսած, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն, որը տևել է շուրջ երկու ժամ։

Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հնարավորություն տալով տարհանել հակառակորդի վիրավորներին։


Հայկական կողմից տուժածներ չկան։