Առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման Թուրքիան որևէ քայլ չի անի. Ինչ նախապայման է այս անգամ առաջ քաշում Էրդողանը
Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։
Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։ Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։ Վերջինիս խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։ Էրդողանը կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։ Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրները կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Էրդողանի ասածներին, նկատեց, որ դրանց անդրադառնալուց առաջ նախ պետք է հիշել նախորդ դառը, անհաջող փորձը, երբ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նույն կերպ սկսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման փորձ։ Այն ժամանակ ևս Թուրքիայի նախագահը բավականին դրական էր տրամադրված, անգամ առարկայական քայլեր կատարվեցին, ճանապարհային քարտեզներ ստորագրվեցին, արձանագրություն ստորագրվեց։ Այսինքն՝ հարաբերությունների կարգավորման մասով բավականին առաջ գնացին, բայց եկավ մի կետ, որի վրա կանգնեցին, քանի որ Թուրքիան նախապայման առաջ քաշեց, որը Արցախի խնդիրն էր։ Ըստ Իսպիրյանի՝ այս պահին Արցախի խնդիրը Թուրքիայի համար չկա, քանի որ իրենք այդ հարցը համարում են լուծված։ Արցախի հարցը լուծված է, սակայն Էրդողանի վերջին հայտարարության մեջ թուրքագետը այլ նյուանս է տեսնում։ Էրդողանն ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի «միակողմանի մեղադրանքներից»։ Միայն այս «իրատեսական» քայլերի դեպքում, ըստ Էրդողանի, իրենք աստիճանաբար կգնան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման. «Իսկ «Հայաստանը պետք է հրաժարվի միակողմանի մեղադրանքներից» արտահայտության տակ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքները։ Այսինքն՝ եթե անցած անգամ Էրդողանը մեջբերում էր Արցախի խնդիրը, ապա հիմա անուղղակի, առանց կոնկրետացնելու խոսում է Հայաստանի կողմից Ցեղասպանության ճանաչումից, այսպես ասած, հրաժարվելու մասին, իր ձևակերպմամբ՝ անհիմն մեղադրանքներից հրաժարվելու մասին»,- ասաց Իսպիրյանը։
Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը երբեք չի հրաժարվելու Ցեղասպանության ճանաչման գաղափարից, կարելի՞ է ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փորձն էլ է արժանանալու նախորդի ճակատագրին, թուրքագետը պատասխանեց. «Չենք կարող այդպես ասել, քանի որ այն ժամանակ տարածաշրջանում լրիվ այլ իրավիճակ էր, հիմա լրիվ այլ վիճակ է։ Այս պահին եթե Հայաստանը գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ապա դա կախված կլինի Ադրբեջանի հետ ստորագրվելիք ինչ-որ համաձայնագրից, որի մասին խոսվում է։ Ասել է թե՝ դա կլինի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այսինքն՝ առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման Թուրքիան որևէ քայլ չի անի»։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշմանը, Էրդողանի ասածերը դրական ազդակներ համարելուն, ապա թուրքագետի խոսքով՝ դա շատ նորմալ է։ Բոլոր երկրներն էլ հարևանների հետ նորմալ հարաբերություններ են ուզում, բայց պետք է հաշվի առնել առկա իրողությունները և նոր քայլեր անել։ «Բայց խնդիրը թուրքական կողմում է։ Մենք երբևէ խնդիր չենք ունեցել։ Ոչ նախկին նախագահները, ոչ ներկայիս վարչապետը երբեք չեն հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից։ Խնդիրը Թուրքիայում է»,- ընդգծեց թուրքագետը։
Արփի Հարությունյան