Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել

Արարատ Միրզոյանը Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել
Միջազգային
16:57, 31 август 2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։

Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող գերիների խնդրին, ինչի առնչությամբ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը պարտավորվել է վերադարձնել մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված անձանց։

«ՌԴ նախագահը Ալիևի հետ շփումների ընթացքում ազդակ է ուղղում, կոչ է անում ազատել բոլոր գերիներին՝ առանց որևէ նախապայմանների, քանի որ դա նշանակալի և կարևոր հումանիտար քայլ կլիներ։ Մենք շարունակելու ենք հանդես քայլ այս դիրքերից, սակայն վերջնական որոշումը մեզնից կախված չէ»,- նշել է Լավրովը։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը վաղուց կատարել է եռակողմ հայտարարության կետերը և վերադարձրել է ՀՀ-ում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին։

«Հայաստանն էլ իր կողմից պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց ոչ միայն պարտավորությունների կատարման, այլ նաև փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու համար»,- նշել է նա։
ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել: