Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան պետք է ներգրավված լինի տարածաշրջանային խաղաղության հաստատմանը. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհներին․«ԵՄ–ը երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Բացի ԵՄ ներգրավվածությունից՝ մենք սպասում ենք նաև Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը։ Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման և տարածաշրջանում իր գերակա ուժի դերը հաստատելու համար», – նշել է Կլաարը։