Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Բլինքենը կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը
Միջազգային
09:07, 28 март 2024
ԱՄՆ վարչակազմը ներկայացնող պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը նույնպես կմասնակցեն ՀՀ, ԱՄՆ և ԵՄ միջև կայանալիք եռակողմ հանդիպմանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

Քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը, քանի որ վերջինս աշխատում է իր առևտրային գործընկերությունների հավասարակշռման և հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ: