Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Պետել

Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի. Պետել
Միջազգային
16:56, 02 апрель 2024
Հիմնվելով Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտարկումների վրա՝ Տոյվո Կլաարը հստակ հայտարարել է, որ ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ չի նկատվել։

Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը:

«Ժոզեպ Բորել, հրատապ է, որ Դուք խոսեք ԵՄ բարձր ձայնով՝ հաստատելու Ձեր հատուկ ներկայացուցչի հայտարարությունը. Հայաստանը ագրեսորը չէ և Ադրբեջանի վրա հարձակվելու ծրագիր չունի»,- նշել է պատգամավորը: