Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ

Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ
Միջազգային
20:41, 16 апрель 2024
Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է 45 մուտքային և ելքային չվերթ ԱՄԷ-ում տեղացած հորդառատ անձրևների պատճառով, ասվում է օդանավակայանի ղեկավարության հայտարարության մեջ։

«Ընդհանուր առմամբ՝ այսօր առավոտյան չեղարկվել է 21 ելքային և 24 մուտքային չվերթ, ևս 3-ը տեղափոխվել են մոտակա այլ օդանավակայաններ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ օրվա ընթացքում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է 25 րոպեով։ Օդակայան տանող ճանապարհները ուժեղ հեղեղված են: Ըստ եղանակային կանխատեսումների՝ ուշացումներն ու խափանումները կշարունակվեն մինչև չորեքշաբթի առավոտ: