Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից ձեռք բերված սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից ձեռք բերված սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միջազգային
09:56, 20 апрель 2024
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարություն է տարածել. «Գլխավոր քարտուղարն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների կողմից ձեռք բերված սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը և խրախուսում կողմերին շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանագծումն ու սահմանազատումը և լուծել առկա երկկողմ բոլոր խնդիրները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորմանը հասնելու համար»։