Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը
Միջազգային
Սեպտեմբերի 9-ին Կրեմլում կայացել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները, որոնց արդյունքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են բոլոր 28 ինտեգրման ծրագրերը:
Պետություններն անցնում են միասնական արդյունաբերական քաղաքականության, էներգետիկ շուկային, ինտեգրվելու են վճարային համակարգերը։ Ռուսաստանի առաջնորդը հնարավոր է համարել նաև միութենական խորհրդարանի ստեղծումը։ Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի վարչապետները հավանություն կտան ինտեգրման ծրագրերին։ Պուտինի և Լուկաշենկոյի պայմանավորվածություններն ըստ կետերի ներկայացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկար ամիսների բանակցություններից հետո համաձայնեցվել են բոլոր 28 ծրագրերը (ճանապարհային քարտեզները) Միութենական պետության վերաբերյալ, այդ թվում՝ վերջինը՝ գազայինը։

- Բելառուսի համար ռուսական գազի գինը 2022-ին կմնա նույնը՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ 128,5 դոլար։
- Ստեղծվելու են գազի (պայմանագիրը կստորագրվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը), նավթի և նավթամթերքների ու էլեկտրաէներգիայի միասնական շուկաներ։
- Միասնական է դառնալու մակրոտնտեսական քաղաքականությունը, ինտեգրվելու են վճարային համակարգերը, ներդաշնակեցվելու է դրամավարկային քաղաքականությունը։
- Միասնական արժույթի հարցը կապվում է միասնական էմիսիոն կենտրոնի թեմայի հետ, բայց Լուկաշենկոն վստահ է, որ խնդիրը կլուծվի Պուտինի և իր իսկ պաշտոնավարման օրոք։
- Երկրներն անցնում են միասնական արդյունաբերական քաղաքականության և պետական գնումների ու պետպատվերի փոխադարձ հասանելիության։
- Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել միասնական մեթոդաբանություն՝ բոլոր անուղղակի հարկերի ներդաշնակեցման և այդ գործընթացները վերահսկող մարմին ստեղծելու համար:
- Կմշակվեն միասնական մոտեցումներ կենսաթոշակների, աշխատանքային օրենսդրության, սոցիալական ապահովագրության և նպաստների հետ կապված։
- Քաղաքական ինտեգրման թեման չի քննարկվել, նախ պետք է տնտեսական հիմք ստեղծել։
- Բացի այդ, կողմերը պայմանավորվել են Մինսկին նոր ֆինանսական աջակցություն տրամդրելու շուրջ․ սեպտեմբերից մինչև 2022-ի վերջը օժանակության չափը կկազմի 630-640 մլն դոլար։ Ռուսաստանը, ըստ պայմանավորվածության, նաև հանում է Բելառուսի հետ ավիահաղորդակցության կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները։