Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը կրկին նշել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին

Էրդողանը կրկին նշել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին
Միջազգային
11:52, 22 сентябрь 2021
Անկարան հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին և չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:

Ընդգծենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ավելի վաղ մերժել էր Ղիմում Պետդումայի ընտրությունների ճանաչելը: Դրանց արդյունքները իրավաբանորեն ուժ չունեն Անկարայի համար, քանի որ նա անօրինական է համարում Ուկրաինայի թերակղզու միացումը Ռուսաստանին, ընդգծել են նախարարությունում:

Կրեմլն անընդունելի է անվանել ընտրությունները չճանաչելու Թուրքիայի որոշումը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է համապատասխան եզրակացություններ անել այդ կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը Ղրիմի ճանաչման հարցում:

Ավելի վաղ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ Թուրքիան չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ ապրիլին, Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կաջակցի Ղրիմի պլատֆորմ ստեղծելու Կիևի նախաձեռնությանը, ծրագիր, որը նախատեսում է Ղրիմի վերաինտեգրում: Նա նաեւ հավելել էր, որ Անկարան եւ Կիեւը կշարունակեն աշխատել Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ` միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Էրդողանի և Զելենսկու միջև Ստամբուլում կայացած բանակցություններից երկու օր անց Ռուսաստանը դադարեցրեց չվերթները Թուրքիայի հետ: Ռուսաստանի իշխանություններն այս որոշումը բացատրել են այս երկրում կորոնավիրուսային վարակների թվի աճով:

Աղբյուր՝ personanews.am