Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը. նախարար

Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը. նախարար
Միջազգային
13:59, 22 сентябрь 2021
Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ: «Շնորհավորո՛ւմ եմ Հայաստանին անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Շատ ուրախ էի այցելել Հայաստան փետրվար ամսին։ ՄԹ-ն կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մորթընը: