Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը տեսնում են առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով

Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը ԼՂ-ում իրավիճակի կարգավորումը տեսնում են առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով
Միջազգային
13:25, 24 сентябрь 2021
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լե Դրիանը պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Նշվում է, որ քննարկվել են նաև մի շարք տարածաշրջանային զարգացումները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, այս ձևաչափով ներկայացված է միջազգային միջնորդների ինստիտուտը, որի շրջանակում փորձեր են արվում լուծել ղարաբաղյան հակամարտությունը: