Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել իրենց այցելությունները Արցախ. Հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում․ Լավրով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվի և Երևանի հետ պայմանավորվել են վերսկսել իրենց այցելությունները Արցախ. Հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում․ Լավրով
Միջազգային
15:41, 28 сентябрь 2021
Անցյալ տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հատնում է Տասս գործակալությունը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, գրեթե մեկ տարվա գլխավոր արդյունքը այն է, որ կայունություն է հաստատվել և այն պահպանվում է։ Ռուսական խաղաղապահ զորակազմը նպաստում է նրան, որ մենք այժմ որեւէ բռնի գործողություն չենք նկատում: Փոքր միջադեպերը, որոնք գրանցվել են սկզբնական փուլում, արագ լուծվել են։ Եվս մեկ անգամ շեշտեմ՝ հիմա այնտեղ իրավիճակը կայուն է, թեեւ, իհարկե, խնդիրները քիչ չեն»,- հայտնել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում պայմանավորվել են Բաքվի և Երևանի հետ՝ վերսկսել աշխատանքային ուղևորությունները Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։

«Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրանք, ինչպես ես եմ հասկանում, պայմանավորվել են վերականգնել իրենց այցելությունները տարածաշրջան (Լեռնային Ղարաբաղի) և տեղում զրուցել Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումներ են նախատեսված Ստեփանակերտում», - ասել է Սերգեյ Լավրովը: