Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում ռուսական ատոմակայանի առաջին բլոկը կբացվի 2022 թվականին. Էրդողանը՝ Պուտինին

Թուրքիայում ռուսական ատոմակայանի առաջին բլոկը կբացվի 2022 թվականին. Էրդողանը՝ Պուտինին
Միջազգային
15:58, 29 сентябрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ասել է, որ կողմերի միջև բանակցությունները երբեմն բարդ են, բայց միշտ դրական արդյունքով: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Մեր գերատեսչությունները սովորել են շահավետ փոխզիջումներ գտնել»,-ասել է նա:

Ըստ Պուտինի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները պարզապես չեն զարգանում, այլ զարգանում են դրական: Համապատասխան գերատեսչություններն աշխատում են միմյանց հետ գրեթե բոլոր ուղղություններով:

«Երբ պատրաստվում էի ձեզ հետ հանդիպմանը, նկատեցի, որ անցյալ տարիմեր ապրանքաշրջանառությունը եղել է 20 տոկոս, բայց վերջին 9 ամսիների ընթացքում այն հասել է 55 տոկոսի: Այսինքն մենք ոչ միայն փոխհատուցել ենք կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական վնասերը, այլև այն հասցրել ենք ավելացնել շուրջ 30 տոկոսով»,-ասաել է նախագահ Պուտինը:

Թուրքիայում ռուսական ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկը կբացվի 2022 թվականին: Այս մասին հայտարարել է Թայիփ Էրդողանը:

«Շինարարությունն ընթանում է ըստ ծրագրի: Տեղեկացա, որ ատոմակայանի շինարարությունը կավարտվի որոշված ժամանակին: Ես հավատում եմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք բացել այս ատոմակայանի առաջին բլոկը»,-ասել է Էրդողանը:

Նշենք, որ այն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է՝ Մերսին նահանգում, ներառում է չորս էներգաբլոկ՝ ռուսական նախագծման VVER-1200 սերնդի 3+ ռեակտորներով: ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը 1200 ՄՎտ է:

Առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին, երկրորդը՝ 2020 թվականի ապրիլին, իսկ երրորդն՝ այս տարվա մարտին: