Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ նրա դիրքորոշման համար

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Թուրքական հոսք»-ի վերաբերյալ նրա դիրքորոշման համար
Միջազգային
16:24, 29 сентябрь 2021
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: Վլադիմիր Պուտինն իր խոսքում անդրադարձել է ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններին, նշել, որ երկու կողմից էլ շարունակվում են ներդրումներ և մեծ նախագծեր իրականացվել:

«Թուրքիայից Ռուսաստանի Դաշնություն  ներդրումները կազմում են 1,5 միլիարդ,  իսկ Ռուսաստանից ներդրումները Թուրքիայի տնտեսություն 6,5 միլիարդ է»,- նշել է Պուտինը։ 

Նա շնորհակալություն է հայտնել Էրդողանին «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրը կյանքի կոչելու համար՝ նշելով, որ այն ամբողջությամբ աշխատում է՝ դեպի Թուրքիա և տրանզիտ երկրներ (Հարավային Եվրոպա):

Պուտինը նշել է, որ «Թուրքական հոսք» ծրագրի շնորհիվ Անկարան կարող է իրեն վստահ զգալ՝ եվրոպական գազի շուկայում առկա դժվարությունների ֆոնին: