Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով

Պուտինը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը. Պեսկով
Միջազգային
15:26, 30 сентябрь 2021
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրների համար կառուցողական, անհրաժեշտ և օգտակար շփումներ են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով երեկ Սոչիում կայացած հանդիպումը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղը, իրավիճակը Հարավային Կովկասում:

«Պուտինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը: Եվ, իհարկե, խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ»,-ասել է Պեսկովը լրագրողներ: