Լիտվայում Փաշինյանը կմասնակցի Հայաստանի Անկախության և երկրների միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին

Միջազգային
Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է, որ երեկոյան Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն և Փաշինյանը ներկա կգտնվեն Կաունասի ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի ունենալիք համերգին՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվա և երկու երկրների միջև երկկողմ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին:
Նշենք, որ Լիտվան նաև մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Covid-19 համաճարակի դեմ պայքարի համար՝ նվիրաբերելով Astra Zeneca-ի Vaxzevria պատվաստանյութի 27,500 դեղաչափ, բժշկական պաշտպանիչ սարքավորումներ և ՊՇՌ թեստեր, ինչպես նաև ուղարկել է բուժաշխատողների՝ վարակի դեմ պայքարում իրենց լավագույն փորձը կիսելու առաքելությամբ:
Lrt.lt-ի փոխանցմամբ՝ պատվաստանյութի ևս 50 հազար դեղաչափ պետք է շուտով ուղարկվի Հայաստան: Այդ առթիվ Լիտվայի և Հայաստանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:
Սյուզի Սիրականյան