Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերի լուծմանը․ Բաքվում ԱՄՆ դեսպան

Վաշինգտոնը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերի լուծմանը․ Բաքվում ԱՄՆ դեսպան
Միջազգային
16:57, 04 октябрь 2021
ԱՄՆ-ն կարող է իր նպաստն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկարգավորված հարցերի լուծմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը լրագրողների հետ զրույցում։

Դեսպանը նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն ներդրում է ունենում չկարգավորված հարցերի լուծման գործում՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, այնպես էլ միակողմանի ձևաչափում։

Լիտցենբերգերն ընդգծել է, որ միակողմանի ձևաչափով միջնորդության արդյունքում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի դիմաց Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի քարտեզները։

ԱՄՆ դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև հիմա կան շատ չլուծված հարցեր։

«Ես չեմ կարող նախապես կանխատեսել, թե ինչպես կլուծվեն չկարգավորված հարցերը»,- հավելել է Լիտցենբերգերը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ձգտում է կողմերին միավորել, որ այդ հարցերը կարգավորվեն արդարացի ու իրավահավասար։

«Ես գիտեմ՝ դրա համար որոշակի ժամանակ ու գործընթաց է պահանջվում։ Մենք մեր կողմից կշարունակենք համագործակցել և կողմերին օգնել այդ ուղղությամբ, որպեսզի տարածաշրջանի երկրներն ու բնակչությունն ապրեն խաղաղության և համակեցության պայմաններում»,- ասել է Բաքվում ԱՄՆ դեսպանը։ 

Թարգմանությունը՝ factor.am