Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ

Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարարի հետ
Միջազգային
15:31, 03 март 2021
Մարտի 3-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվեցին բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:

Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: