Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը արգելք է սահմանել դեպի Նախիջևան Ադրբեջանի ռազմական օդանավերի թռիչքների համար

Իրանը արգելք է սահմանել դեպի Նախիջևան Ադրբեջանի ռազմական օդանավերի թռիչքների համար
Միջազգային
17:38, 05 октябрь 2021
Ադրբեջանական «Ապա» գործակալությունը գրում է, որ այսօր պաշտոնական զինվորական խողովակներով Իրանը հայտնել է ադրբեջանական կողմին, որ արգելք է սահմանել դեպի Նախիջևան օդանավերի թռիչքների համար, որոնք հիմնականում ռազմական մատակարարումներ են կատարում։ Այս տեղեկությունը գործակալությունը ստացել է զինվորական աղբյուրներից և որակել այն Իրանի կողմից «հերթական դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ՝ Հայաստանի թելադրանքով»։ 

Աղբյուրը նշել է, որ Ադրբեջանին հարված հասցնելու Իրանի հերթական փորձը մեծ ազդեցություն չի ունենա Նախիջևանում զորամասերի մատակարարումների վրա։ Ադրբեջանը շատ հազվադեպ է օգտագործում այդ երթուղին և նախընտրում է այլ երթուղիներով փոխադրումները:

Կայքը նաև նշել է, որ Իրանը նույնպես հաճախ օգտագործում է Ադրբեջանի տարածքը՝ տրանսպորտի և տարանցման համար: