Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին

Տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին
Միջազգային / Պաշտոնական
11:37, 10 октябрь 2021
Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով  սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Խորին ցավակցություն և զորակցություն ենք հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։ 

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի, իսկ մեղավորները՝ ենթարկվեն պատասխանատվության։