Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Բյուլենթ Թուրանին ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Բյուլենթ Թուրանին  ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակը
Միջազգային
18:37, 12 октябрь 2021
Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի հրամանատարության գործողությունների գործընկերության բաժնի պետ, ծովակալ Բյուլենթ Թուրանին, գրում է report.az-ը:

Ողջունելով հյուրին՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է  Արցախյան 44-օրյա պատերազմից հետո  Ադրբեջանի Հանրապետության կողմից գրավված տարածքներում կատարվող աշխատանքները,  ինչպես նաև ներկայիս իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին:

Հասանովը գոհունակություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկա վիճակից և այս ոլորտում ձեռք բերված դրական արդյունքներից՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը: Բյուլենթ Թուրանը ընդգծել է ներկայիս ռազմական համագործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում անցկացվող համատեղ միջոցառումների վերաբերյալ:

Սյուզի Սիրականյան