Իրանն ու Հնդկաստանը ընտրում են Հայաստանը՝ Ադրբեջանի փոխարեն․ greekcitytimes.com

Միջազգային
Հունական Greekcitytimes կայքը ծավալուն հոդված է հրապարակել, որում ասվում է, որ, ինչպես ցույց է տալիս Ադրբեջանի թշնամական և ագրեսիվ կեցվածքը, Հնդկաստանը և Իրանը այլ տեղ են փնտրում Եվրոպայի հետ առևտրական միջանցքի և տնտեսապես ներգրավվածության համար:
Հոդվածագիր Պոլ Անտոնոպուլոսը նշում է, որ Ադրբեջանը, Թուրքիայի և սիրիացի վարձկանների աջակցությամբ, 2020 թվականին հաղթեց Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում՝ հայկական վերահսկողությունից դուրս բերելով տարածքների մեծ մասը։ Ակնկալվում էր, որ այս տարածքների՝ Բաքվի վերահսկողության տակ անցնելու փաստը նոր առևտրային և տրանսպորտային միջանցքներ կբացի և կապահովի Ադրբեջանի՝ Կովկասում կապի անփոխարինելի հանգույց դառնալը: Սակայն հոդվածագիրը մեջբերել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Ալիռեզա Պեյմանպակի խոսքերը, որի արդյունքում պատկերն ակնհայտորեն փոխվում է։
«Իրան-Եվրասիա երկու այլընտրանքային ուղիներ կփոխարինեն Ադրբեջանի երթուղուն: Առաջինը բացվում է մեկ ամսից՝ Հայաստանի տարածքով, վերանորոգման աշխատանքների ավարտից հետո, իսկ երկրորդը՝ ծովով՝ նավեր գնելով և վարձակալելով»,- հայտարարել էր Ալիռեզա Պեյմանպակը։
Հոդվածում նշվում է, որ Պեյմանպակը հղում էր կատարում Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, որը 7,200 կմ երկարությամբ խոշոր տնտեսական նախագիծ է և բաղկացած է երկաթուղային, ցամաքային և ջրային երթուղիներից, և որի նպատակը ճանապարհորդության ժամանակի և ծախսերի կրճատումն է:
«Այս նախագիծը նաև կխթանի Ռուսաստանի, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտուրը: Այս երթուղին ոչ միայն 30%-ով ավելի էժան է և 40%-ով ավելի կարճ, քան ներկայիս երթուղին, այլև ծառայում է որպես աշխարհաքաղաքական գործիք՝ Ադրբեջանին ավելի մեկուսացնելու համար, որի հարաբերություններն Իրանի և Հնդկաստանի հետ վատթարանում են»,- գրում է հոդվածագիրը։
Հոդվածում ընդգծվում է, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղին ի սկզբանե անցնում է Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջով: Բաքուն հսկայական ներդրումներ է կատարել՝ բարելավելու համար տեղական ենթակառուցվածքներն ի նպաստ այս միջանցքի. ավարտին է հասցվել ճանապարհաշինությունը, երկաթուղիների, կամուրջների և թունելների կառուցումը:
Սակայն, անկախ Հյուսիս-հարավի առանցքային դերակատար լինելու իր տնտեսական հանձնառությունից, Ադրբեջանի գաղափարական մոտեցումները հանգեցրին Իրանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների սառեցման:
Սյուզի Սիրականյան