ՌԴ-ն հուսով է, որ նախադրյալներ կստեղծվեն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար․ Զախարովա

Միջազգային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճենպազրույցի ժամանակ անդրադարձել է օրերս կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը։ ԱԳ ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպման մասին մեկնաբանություն կարող է տալ նախագահի աշխատակազմը, սակայն անդրադարձել է Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը։
Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների դրույթների անվերապահ պահպանման օգտին։
«Մենք հույս ունենք, որ դրանով անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում նաև երկկողմ բարդ հարցերի մասով»,-ասել է Զախարովան: