Պեսկովը անհեթեթ է համարել այն միտքը, թե Քոչարյանն իր գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ

Միջազգային
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանել է բարյացակամ քաղաքական գործիչ և անհեթեթ է համարել այն միտքը, թե Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու իր ցանկությանն առնչվող գործողությունները համաձայնեցնում է Մոսկվայի հետ, տեղեկացնում է Tert.am-ը։
Ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ պատրաստ է կրկին հավակնել երկրի բարձրագույն պաշտոնին:
«Հայաստանում քաղաքական գործընթացի մասնակիցները կարիք չունեն իրենց որոշումները համաձայնեցնել Ռուսաստանի նախագահի հետ: Սա հարցի բացարձակ անհեթեթ ձևակերպում է: Իհարկե, Ռոբերտ Սեդրակովիչը անձամբ Ռուսաստանի մեծ բարեկամն է: Նա Հայաստանի շահերի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հետագա զարգացման և խորացման վստահ կողմնակիցն է։ Նա մի մարդ է, ով մեծ ջանքեր է ներդրել իր երկրի զարգացման վրա, և ընդհանուր առմամբ, գոհունակությամբ փաստում ենք, որ հայ քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը մեր երկրի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման կողմնակիցներ են: Մեզ համար սա է գլխավորը », — ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Քոչարյանը համաձայնեցրել է իր որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ինչպես է Ռուսաստանի ղեկավարը վերաբերվում Քոչարյանի՝ Հայաստանի քաղաքական կյանքին մասնակցելու ցանկությանը։
Նա հստակեցրել է, որ այդ քաղաքական գործիչներից է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջնորդվում ենք նրա համապատասխան հայտարարություններով: Դուք գիտեք, որ նրա և Ռուսաստանի նախագահի միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում: Գիտեք, թե ինչ լարված աշխատանք է նախորդել եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, որը վերջ դրեց պատերազմին Լեռնային Ղարաբաղում: Այդ պատճառով էլ, այդ հարաբերություններն, իրոք, նույնպես շատ արժեքավոր են», — եզրափակել է Պեսկովը: