Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդերլանդների խորհրդարանը Ադրբեջանի դեմ բանաձև է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը Ադրբեջանի դեմ բանաձև է ընդունել
Միջազգային
14:50, 15 октябрь 2021
Նիդերլանդների խորհրդարանը նախօրեին գրեթե միաձայն բանաձև է ընդունել Ադրբեջանի իշխանությունների դեմ, որում նշվում է, որ Ադրբեջանում «սաստկացրել են իշխանությունների ճնշումները ընդդիմության ու Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ»։

Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանը հայտնել է Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը։ Նրա խոսքով՝ քննակումների նախաձեռնողը հենց ինստիտուտն է եղել, որը դիմել է խորհրդարանին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի, երկրում 122 քաղբանտարկյալների առկայության, «Տերտերի գործով» ներգրավված անձանց խոշտանգումների մասին զեկույցով։

Ինստիտուտն այս խնդիրների վրա ուշադրություն է հրավիրում «Արևելյան գործընկերության» երկրների դեկտեմբերյան գագաթնաժողովին ընդառաջ, որին մասնակցելու համար հրավիրված է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Լեյլա Յունուսի խոսքով՝ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել Եվրահանձնաժողովին դիտարկել «Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը»։