Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետ կապված հումանիտար իրավիճակը

Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հետ կապված հումանիտար իրավիճակը
Միջազգային
14:28, 18 октябрь 2021
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ։ 

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության և ԿԽՄԿ-ի շփումները շարունակվում են, և ունեն կառուցողական ու բովանդակալից բնույթ։

Հեռախոսազրույցի ժամանակ Սերգեյ Լավրովն ու Պավել Մաուրերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամային արձագանքման վերաբերյալ։ Քննարկել են մասնավորապես մարդասիրական իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում, ինչպես նաև՝ Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ կապված հումանիտար իրավիճակը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա արդունավետ համագործակցության, ինչպես նաև քննարկել ԿԽՄԿ -ի գործունեությանը աջակցելու ձևերը: