«Հայաստանը շարունակում է ականապատել Ադրբեջանի տարածքները»․ ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը անհասկանալի մեղադրանք է ներկայացրել Հայաստանին

Միջազգային
Այսօր ՄԱԿ-ի միջազգային դատարանում կայացած լսումների ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է հնարավորություն տալ ձեռնարկելու և ադրբեջանական տարածքներում արդյունավետորեն իրականացնելու ականազերծման աշխատանքները:
Մամեդովը հայտարարել է, թե պատերազմից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանի «ազատագրված տարածքներում» հայերի կողմից ոչնչացվել են հազարավոր մշակութային հուշարձաններ՝ այս կերպ փորձելով այդ տարածքներից մաքրել ադրբեջանական հետքը։
Նա նշել է, որ Հայաստանը խոչընդոտում է ադրբեջանցի բնակիչների վերադարձը «ազատագրված տարածքներ»՝ հրաժարվելով փոխանցել ականապատ տարածքների ամբողջական և ճշգրիտ քարտեզները։ Մամեդովը անհասկանալիորեն նույնիսկ Հայաստանին մեղադրել է ադրբեջանական տարածքներում այժմ նոր ականներ տեղադրելու մեջ։
«Արդյունքում արցախյան պատերազմի ավարտից հետո 106 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։ Նպատակը Հայաստանի կողմից ադրբեջանցիներին թիրախավորելն ու ահաբեկելն է այս ձևով, ինչը պարզապես հայերի կողմից ադրբեջանցիների տասնամյակներ տևած էթնիկ ոչնչացման շարունակությունն է»,- իր խոսքում նշել է Մամեդովը։
Ադրբեջանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Նատալի Ռիդը, հայտարարեց, որ Հայաստանը շարունակական բռնություններ է իրականացրել Արցախյան առաջին պատերազմում և տարածքների օկուպացման 30 տարիների ընթացքում, ինչպես նաև երկրորդ Արցախյան պատերազմում։
«Հայաստանը ոչինչ չի ձեռնարկել հետաքննելու և հայտնաբերելու ադրբեջանցիների դեմ հանցագործություններ իրականացրած ոճրագործներին, այդ թվում՝ Խոջալուի սպանդը 1992 թվականին»,- ասել է նա։
Նատալի Ռիդն իր խոսքում նշում է, որ շատ դեպքերում ոճրագործությունների ապացույցներն անհետանում են՝ «զոհը մահանում է, կասկածյալներն ու վկաներն անհետանում»։
Նշվում է, որ Ադրբեջանը և մի շարք հասարակական կազմակերպություններ ունեն խորապես փաստագրված և արժանահավատ պնդումներ այն մասին, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողները էթնիկ դրդապատճառներից ելնելով ադրբեջանցիների դեմ կատարել են մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ խոշտանգումներ և բռնությունների գործադրում, մահացածների մարմինների անդամահատում ու պղծում:
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցավ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա քննարկման երկրորդ փուլը: Հաագայի դատարանը լսում էր Ադրբեջանի բողոքն ընդդեմ Հայաստանի
Սյուզի Սիրականյան