Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ադրբեջանը համարժեք պատասխան կտա իր հասցեին ուղղված ցանկացած սպառնալիքի»․ Բայրամով

«Ադրբեջանը համարժեք պատասխան կտա իր հասցեին ուղղված ցանկացած սպառնալիքի»․ Բայրամով
Միջազգային
16:07, 19 октябрь 2021
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանները։

«Հայաստանի ռևանշիզմի կամ համագործակցության ընտրությունը կլինի որոշում այդ երկրի և նրա քաղաքացիների ապագայի համար:
Ադրբեջանը միշտ պատրաստ է դրականորեն արձագանքել գործընկերության և համագործակցության որոշումներին», -  ասել է  Բայրամովը՝ հոկտեմբերի 19-ին Սլովակիայի իր պաշտոնակից Իվան Կորչոկի հետ համատեղ ասուլիսում, գրում է report.az -ը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը համարժեք պատասխան կտա իր հասցեին ուղղված ցանկացած սպառնալիքի:

«Ադրբեջանի համար առաջնահերթություններից է ազատագրված տարածքների վերականգնումն ու մեր քաղաքացիների վերադարձն իրենց նախնիների երկիր։ Ադրբեջանն համակարգված քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ», - ասել է Բայրամովը, նշելով, որ Ադրբեջանն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. 

«Սա պահանջում է եռակողմ հայտարարության պահանջների իրականացում: Ադրբեջանը կատարում է իր պարտավորությունները և կշարունակի կատարել դա», - ասել է նա։