Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը հանդիպել է «Թալիբանի» ներկայացուցիչների հետ

Լավրովը հանդիպել է «Թալիբանի» ներկայացուցիչների հետ
Միջազգային
14:54, 20 октябрь 2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:

Report.az-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տեղեկացնում է, որ հանդիպումն ընթանում է «Պրեզիդենտ» հյուրանոցում՝ փակ դռների հետևում։

Երկկողմ քննարկումներից հետո սպասվում է, որ բանակցությունները կշարունակվեն Աֆղանստանի  վերաբերյալ մոսկովյան ձևաչափի (տարածաշրջանի տասը երկիր) շրջանակներում: