Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Հայաստանը փորձում է խոչընդոտել սահմանազատման գործընթացին

Միջազգային
Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի գլխավորած պատվիրակության հետ:
Ս. Գաֆարովան, խոսելով Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի մասին, նշել է, որ ադրբեջանական բանակն «ազատագրել» է այն հողերը, որոնք 30 տարի «օկուպացվել» էին Հայաստանի կողմից, և Ադրբեջանն ինքնուրույն հասել է տարածքային ամբողջականության վերականգնման:
«Մեր տարածքներում բոլոր քաղաքներն ու ավանները, որոնք զբաղված էին 30 տարի, ավերված էին: Այսօր այս տարածքներում ընթանում են ակտիվ վերականգնման աշխատանքներ: Հայաստանը չի հրաժարվում սադրանքներից, փորձում է խոչընդոտել սահմանազատման գործընթացին, հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները»,- ասել է Գաֆարովան։