Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջազգային ԶԼՄ-ները կարծես Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալությունները լինեին». Էրդողան

«Միջազգային ԶԼՄ-ները կարծես Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալությունները լինեին». Էրդողան
Միջազգային
13:47, 22 октябрь 2021
«Չգիտես ինչու, ոչ ոք չհիշատակեց ադրբեջանական խաղաղ բնակչության կոտորածներն ու հրթիռակոծությունները հայկական բանակի կողմից, ոչ ոք չսկսեց քննարկել դա։ Փոխարենը՝ միջազգային ԶԼՄ-ներն այնպես էին գործում, կարծես Հայաստանում պաշտոնական լրատվամիջոցներ լինեին»,- Արցախյան երկրորդ պատերազմի մասին խոսելիս այս մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքական խորհրդի մեդիա ֆորումում, հայտնում է report.az -ը: 

«Մեր պատմության և մեր ազգի արժեքներին ուղղված բազմաթիվ հարցերում մենք նույն դիրքորոշումներն ունենք: Ինչպես պաշտպանական և ռազմական հարցերում չենք ապավինում արտաքին ուժերին, այնպես էլ չենք կարող տեղեկատվություն փոխանցել ուրիշներին: Որպես թյուրքական աշխարհ՝ մենք պետք է միավորենք ջանքերը և փնտրենք մեզ հասանելի հնարավորությունների ամենաարդյունավետ ձևը», - ասել է նա։